Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Հարցին չեմ պատասխանի»

    «Հարցին չեմ պատասխանի»

    Տնտեսական դաշտում «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագիրը 2008-ից եղել և մնում է կարևոր և հետաքրքիր թեմաներից մեկը։ Բնականաբար, այս ծրագրի շուրջ տարաձայնություններն ու տարակարծություններն անխուսափելի են, քանի որ դեռ խորհրդային ժամանակահատվածում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագիրը։
  • Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել

    Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել

    «Սուտ է։ Նման բան ասողները պատկերացնո՞ւմ են, թե դա ինչքան գումար կկազմի և որտեղի՞ց կառավարությունը պետք է այն փակի»,- ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։
  • Էպոսագետի երևակայությունը սրվել է

    Էպոսագետի երևակայությունը սրվել է

    Նախօրեին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը իշխանությունների հետ գործարքի մեջ են:
  • Կուսակցություն, որտեղ ավարտվում է ՀԱԿ-ը

    Կուսակցություն, որտեղ ավարտվում է ՀԱԿ-ը

    Փետրվարի 7-ը փայլուն օր է` հեռագնա հայտարարությունների համար: Շաբաթվա կես, ամսի 7, ընտրություններից 11 օր առաջ` ճիշտ ժամանակն է հայտ ներկայացնելու հետընտրական քաղաքական դաշտում սեփական ներկայացվածության ձևաչափի մասին: Առավելևս, որ այդ թեմայով լռությունն արդեն պարզապես անպատշաճ էր դառնում ու սահմանակցում էր կողմնորոշման բացակայությանը:
  • Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    Հօգուտ Սերժ Սարգսյանի աշխատելը դպրոցի տնօրենների համար պատժելի է։ «Պարոն Աշոտյան, Ձեզ հանձնարարվել էր, որ խստագույնս վերահսկողություն իրականացվի, որ դպրոցներն առնչություն չունենան ընտրությունների գործընթացին»,- կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հիշեցրեց վարչապետը և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչպիսին է իրավիճակն այսօր։
  • 3 մլրդ պահուստային ֆոնդից

    3 մլրդ պահուստային ֆոնդից

    Մինչ մրցույթը կորոշվի, թե որ ընկերությունն է գյուղացիներին հատկացնելու էժան ազոտական պարարտանյութ և դիզվառելիք, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը դիմեց` կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ դրամ հատկացնելու։
  • «Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում

    «Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում

    Ըստ ամենայնի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` նոր ոստիկան ստեղծելու «կապույտ երազանքը» իրականություն են ուզում դարձնել ոստիկանությունում։ Փետրվարի 7-ից ոստիկանությունն անցնում է բարեփոխումների երկրորդ փուլին։ Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց «Ոստիկանության բարեփոխումների» 2013-14 թվականների ծրագիրը, որը բաղկացած է 80 միջոցառումից։
  • Րաֆֆին` «տեխասյան պատանի»

    Րաֆֆին` «տեխասյան պատանի»

    «Տեր-Պետրոսյանն ազգային մասշտաբով հանցագործ է և վաղուց պիտի օրենքով նրան արգելեին զբաղվել քաղաքականությամբ: Ափսոս` Սահմանադրությունը թույլ չի տալիս»,-«Իրատես de facto» ակումբում քիչ առաջ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
  • Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին. Առեղծվածի և նրա մեկնության բանաստեղծը

    Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին. Առեղծվածի և նրա մեկնության բանաստեղծը

    Ես, որ ուզում եմ կարդալ նրա բանաստեղծությունները, այսօր գրում եմ նրա մահվան մասին: Մեռնում է բանաստեղծը, բայց չի մեռնում բանաստեղծությունը` շատ փխրուն ու խարխուլ սփոփանք է, որ վերաբերում է արդեն գրված տողին, իսկ չգրվածը բանաստեղծը տանում է իր հետ: Տանում է այնտեղ, ուր գուցե բանաստեղծություն պետք չէ, գուցե բանաստեղծություն է ամեն ինչ:
  • Թաիվանի կառավարությունը հրաժարական է տվել

    Թաիվանի կառավարությունը հրաժարական է տվել

    Այսօր Թաիվանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Նախկին փոխվարչապետ Ցզյան Իխուայի կողմից ղեկավարվելիք նոր կառավարության երդման արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ լուսնային օրացույցով նոր տարին նշելուց հետո։